ՔԿ-ն նյութեր է նախապատրաստում ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ

Armenpress 13:25, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

Ավելի վաղ, նոյեմբերի 26-ին Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայից դուրս հայտնաբերվել էր զինվորականի մարմին` առանց բռնության հետքերի:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am