Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը արվեստագետներին կոչ է արել պահանջներ ներկայացնել միջազգային կառույցներին

Armenpress 11:24, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն արվեստագետներին, գիտնականներին, մարզիկներին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց հորդորել է նոյեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին առանց քաղաքական գործիչների հավաքվել Շառլ Ազնավուրի հրապարակում և որոշ պահանջներ ներկայացնել միջազգային կառույցներին:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Մենք  բոլոր միջազգային կառուցներից պահանջում ենք ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիներին պատվազրկել Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին»:

Նա ընդգծել է, որ նոյեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց վերոնշյալ պահանջներով լինելու են ինքը, Հրանտ Թոխատյանը և Մհեր Մկրտչյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am