Թենիսիստ Կարեն Խաչանովը վարակվել է կորոնավիրուսով

Armenpress 10:43, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը վարակվել է կորոնավիրուսով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին թենիսիստը հայտարարել է Instagram-ի իր էջում: Խաչանովն այժմ կնոջ և որդու հետ Դուբայում է և սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Նախօրեին կատարված թեստավորումը եղել է դրական: Խաչանովը և ընտանիքն արդեն իսկ ինքնամեկուսացած են:

Կարեն Խաչանովը թենիսի միջազգային ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում 20-րդն է: 4 անգամ հաղթել է ATP մրցաշարերում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am