Նիկոլ Փաշինյանը կհանդիպի անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին

Armenpress 23:45, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կհանդիպի անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին, ովքեր կառավարության շենքի դիմաց փողոցը փակելով պահանջել էին հանդիպում վարչապետի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Այսօր և վերջին օրերին վարչապետը հանդիպել է գերեվարված եւ անհետ կորած զինվորների հարազատների մի քանի խմբերի հետ»,- գրել է Գևորգյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am