Մանե Գևորգյանը և ՀՀ ՊՆ-նն հերքում են լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայր

Armenpress 17:49, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքել է շրջանառվող լուրերը. 

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ ադրբեջանական բանակը մտել է՝ Սոթքի հանքավայրի տարածք և աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ է տվել դուրս գալու համար:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am