Վրաստանում նոր սահմանափակումներ են մտցնում կորոնավիրուսի պատճառով

Armenpress 14:50, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը նոյեմբերի 28-ից նոր սահմանափակումներ Է մտցնում ամբողջ երկրի մասշտաբով կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով. մասնավորապես, դադարեցվում Է ռեստորանների, հասարակական տրանսպորտի, առեւտրի կենտրոնների, շուկաների եւ ֆիթնես-ակումբների աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 25-ին ՌԻԱ Նովոստիին հաջողվել Է ծանոթանալ սահմանափակումների նախագծի հետ, որը նոյեմբերի 26-ին պաշտոնապես հաստատվել Է իշխանությունների կողմից:

«Ելնելով երկրում ստեղծված համաճարակաբանական իրադրությունից՝ որոշում Է ընդունվել խստացնել կետ առ կետ սահմանափակումները»,-ասվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am