«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը հասանելի կլինի օնլայն հարթակներում

Armenpress 14:19, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։

«Արմենպրես»-ի հաղրդմամբ՝ 23-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 26-ին՝ Գոհաբանության օրը, ժամը 16։00-20։00-ը արևմտյան ափի ժամանակով (Հայաստանից՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 04:00-08:00-ը):

Հեռարձակումը հասանելի կլինի Armeniafund.org կամ HayastanAllArmenianFund հարթակներում:«Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում։ Միացի՛ր համազգային շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա www.himnadram.org կամ www.armeniafund.org/donate կայքէջերում»,- նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության տեքստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am