Մեկնարկել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Armenpress 13:40, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ արդեն սկսվել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող, Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 10 կմ-ն Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի:

Այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am