Վրաստան-Հայաստան սահմանային գոտում գրանցվել է երկրաշարժ

Armenpress 09:50, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից  նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:45-ին, (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am