Բրազիլիայում ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 41 մարդ է զոհվել

Armenpress 20:24, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սան-Պաուլու նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 41 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է Globo հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ևս 11 ուղևոր տեղափոխվել է տեղի բժշկական հաստատություններ: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:30-ին: Ավտոբուսում վթարի պահին եղել է 53 անձ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պատահարի առնչությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am