ՃՏՊ Դիլիջան քաղաքում. կան տուժածներ

Armenpress 16:30, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 14։03-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արմեն Հ․, ծնված 1967 թ․) և «Nissan Patrol» (վարորդ` Լևոն Ա., ծնված 1959 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներ Արմեն Հ․-ն և Լևոն Ա․-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից և շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am