Կադիմյանն ընդգրկվել է Բելառուսի առաջնության տուրի խորհրդանշական թիմի կազմում

Armenpress 14:41, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանն ընդգրկվել է Բելառուսի առաջնության հերթական տուրի խորհրդանշական թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սլուցկին»: Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը Հայաստանի ազգային թիմից Գեղամ Կադիմյանն է: Սա Կադիմյանի 12-րդ գնդակն է ընթացիկ առաջնությունում:

Վերջինս գոլը նշելիս մոտեցել է Հայաստանի դրոշներով լի տրիբունային և ծածանել հայոց եռագույնը:

Այս հաղթանակից հետո «Նեմանը» մրցաշարային աղյուսակում 3-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am