ՊՆ-ն հերքում է Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները

Armenpress 13:49, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Նախարարությունը չի հաստատում այդ տեղեկությունները, նման բան չկա»,- ասաց Ալթունյանը:

Տելեգրամ ալիքներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am