Ճապոնիան բողոք Է հայտնել Չինաստանին վիճելի կղզիների հետ կապված իրադրության պատճառով

Armenpress 13:36, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական կողմը նոյեմբերի 25-ին բողոք Է հայտնել Չինաստանին Արեւելաչինական ծովի վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի նավերի գործունեության առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Իրադրությունը չափազանց լուրջ Է»,-ասել Է նա Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ կայացած հանդիպումից հետո, որը նոյեմբերի 24-ին Տոկիո Էր ժամանել երկօրյա այցով: Ճապոնիան վիճելի կղզի Է համարում Սենկակուն, Չինաստանը՝ Դյաոյույդաոն: Առափնյա պահպանության չինական նավերն ակտիվացրել են իրենց գործունեությունը կղզու շուրջ, չնայած ճապոնական իշխանությունների բողոքներին եւ նախազգուշացումներին: Նոյեմբերի 24-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին եւ Վան Ին պայմանավորվել են՝ չսաստկացնել կղզիների շուրջ առկա լարվածությունը:

Նրանք նաեւ համաձայնել են վերսկսել երկու երկրների միջեւ գործարար ուղեւորությունները «Բիզնես-թրեք» ծրագրի շրջանակներում, որը թույլ Է տալիս սահմանափակ գործունեությամբ զբաղվել կարանտինի 14-օրյա ժամանակաշրջանում: Սպասվում Է, որ նոյեմբերի 25-ին Վան Ին հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ, որից հետո պետք Է այցով ուղեւորվի Սեուլ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am