«Բարսելոնան», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բորուսիան» հաղթել են. ՉԼ

Armenpress 08:53, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի 4-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Ռենը» 1:2 հաշվով զիջեց «Չելսիին», նույն հաշվով «Սևիլիան» առավելության հասավ «Կրասնոդարի» նկատմամբ:

F խմբում «Լացիոն» տանը 3:1 հաշվով առավելության հասավ «Զենիթի» նկատմամբ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրյուգեի» դարպասը:

 G խմբում կատալոնական «Բարսելոնան» խոշոր` 4:0 հաշվով պարտության մատնեց Կիևի «Դինամոյին», «Յուվենտուսը» 2:1 հաշվով գերազանցեց «Ֆերենցվարոշին»:

 H խմբում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Լայպցիգին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով` «Ստամբուլ Բաշակշեհիրին»:

 Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Չելսին» և «Սևիլիան»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am