«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում

Armenpress 09:30, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատերազմի օրերից սկսած մինչ այսօր տարբեր երկրների քաղաքային եւ նահանգային իշխանությունների կողմից ճանաչվում է Արցախի անկախությունը։ Այսօր Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւի նախագիծ է քննարկվելու Ֆրանսիայի Սենատում։ 

Արցախի անկախության ճանաչման գործընթացի քաղաքական-իրավական արդյունքների թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Նրա խոսքով, Արցախի անկախության ճանաչումը քաղաքային եւ նահանգային իշխանությունների կողմից առավելապես քաղաքական գործընթաց է. «Միջազգային իրավունքի տեսակետից Արցախն իր անկախությունը հռչակել է իրավական գործընթացների արդյունքում դեռ 1992 սեպտեմբերի 2-ին։ Որեւէ երկիր դա կասկածի տակ չի դնում, որովհետեւ իրավական գործընթացի արդյունքում ապահովվել են մարդու հիմնարար իրավունքները՝ արտահայտվելու ազատությունը, հավաքների իրավունքը եւ այլն։ Արդյունքում, Արցախի բնակչությունն ազատորեն իր կամքն է արտահայտել է, ինչն էլ ընդունվում է միջազգային հանրության կողմից։ Երբեիցե չենք տեսնի մեկին, որն այդ գործընթացը կասկածի տակ դրած լինի»»:

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am