«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Չի կարելի բացառել տարածաշրջանում զարգացումների որեւէ սցենար

Armenpress 09:05, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական երկու հանրապետությունների շուրջ թուրքական զինուժի աննախադեպ ներկայության պայմաններում, արդյոք իրավունք ունե՞նք բացառելու Հայաստանի վրա Թուրքիայի հարձակումը՝ նույնիսկ մեր սահմաններին ռուսական սահմանապահների կանգնած լինելու դեպքում: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Հայաստանն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական զարգացումների ամենաթեժ տարածաշրջանի կենտրոնում, որտեղ չի կարելի բացառել գործընթացների ոչ մի սցենար: Հետեւաբար, մեր պետականության անվտանգության առաջնային պահանջներից է բխում մշակել եւ ունենալ դրանց դիմակայելու կարողություններն ու հակաքայլերը: Դրանք պահանջում են մեծ ռեսուրսներ, որոնք հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի համախմբմամբ, քանի որ հաջորդ կռիվը Հայաստանի պետականության համար է լինելու»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am