Բրեդ Փիթը տարօրինակ կատակ է արել Ջորջ Քլունիի հետ Իտալիայում նկարահանումների ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին GQ հանդեսին տված հարցազրույցում պատմել Է մի զվարճալի դեպքի մասին, որը տեղի Է ունեցել «Օուշենի տասներկու ընկերները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կինոժապավենի մի մասը նկարահանվել Է իտալական Կոմոյում, որտեղ արտիստն ապրել Է մի քանի տարի: Նրա խոսքով՝ ֆիլմում նկարահանվող Բրեդ Փիթը տեղի բոլոր բնակիչներին ուղարկել, ինչպես նաեւ ամբողջ քաղաքում տարածել Է թռուցիկներ, որով կոչ Է արվում «առանձնահատուկ ձեւով վերաբերվել Քլունիին:
«Խնդրում եմ՝ Ջորջ Քլունիիի դիմեք միայն ֆիլմում նրա հերոսի՝ Դեննի Օուշենի անունով: Եվ ուղիղ մի նայեք Է նրա աչքերի մեջ»,-ասվում Էր թռուցիկներում:
Այն ժամանակ այդ հաղորդագրություններին անդրադարձան տեղական ԶԼՄ-ները:
«Թերթերը գրում Էին. «Սատանա. Ջորջ Քլունին սատանա Է»:- Ահավոր պատմություն Էր, որի համար ես նրանից ավելի ուշ վրեժ լուծեցի»,-հիշում Է դերասանը: Ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Օուշենի տասներկու ընկերները» կինոնկարն Էկրան Է բարձրացել 2004 թվականին: Բացի Բրեդ Փիթից եւ Ջորջ Քլունիից, ֆիլմում խաղացել են Մեթ Դեյմոնը, Քեթրին Զեթա-Ջոնսը, Ջուլյա Ռոբերտսը, Վենսան Քասելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: