Գաբրիել Բալայանն ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

Armenpress 11:11, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գաբրիել Բալայանն ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Բալայանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Գաբրիել Բալայանը ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. մայիսի 29-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am