Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ- միջնորդությունը ԼՂ վերաբերյալ 

Armenpress 10:04, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ առաջարկ-միջնորդությունը վերահաստատում է հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։ 

Նշվում է, որ Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկը վերոնշյալ առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am