ՄԱԿ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ աշխատել ԼՂ-ում հումանիտար կարիքների գնահատման համար

Armenpress 22:02, 23 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների ծավալի համատեղ գնահատման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները Հարավային և Հյուսիսային պատասխանատվության գոտիներում տեղակայել են 18 դիտորդական կետեր։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am