Լավրովը Հորդանանի ԱԳ նախարար հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը

Armenpress 20:52, 23 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 23-ին Հորդանանի ԱԳ  նախարար Այման Սաֆադիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Հորդանանի կողմից ընդգծվել է Մոսկվայի որոշիչ դերը տարածաշրջանում կրակի դադարեցման պայմաններ ստեղծելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

«Սերգեյ Լավրովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին`ուղղված  նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարին և բոլոր տիպի ռազմական գործողությունների դադարեցմանը: Հորդանանի ԱԳ նախարարը ողջունել է Ռուսաստանի որոշիչ դերը հրադադարի պայմաններ ստեղծելու և երկարաժամկետ կարգավորմանն անցնելու հարցում»,-ասված է հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ քննարկման ընթացքում կարծիքների փոխանակում է եղել տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտների շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am