Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբաստարան

Armenpress 20:32, 23 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում մարզում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանու հարվածներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբաստարան:

«Հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին՝ 4 ռմբաստարաններ են կառուցվել Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում. ապաստարանների կառուցումը կշարունակվի: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, որոնք իրենց կարևոր մասնակցությունն են ցուցաբերել այս կարևորագույն նախագծերին: Ցանկացողները կարող են օգնել թաքստոցների կառուցմանը՝ կատարելով հանգանակություն»,-ասված է մարզպետարանի հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am