Հրշեջները մարել են Արտաշատում բռնկված հրդեհը. շենքի բնակիչները տարհանվել են

Armenpress 17:55, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 22-ին, ժամը 11։58-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 105 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել` 12:26-ին:

Այրվել է վառարանի մոտակայքում կուտակած վառելանյութը (ծառի ճյուղեր, ստվարաթուղթ) մոտ 3 քմ:

Փրկարարները իրականացրել են մուտքում գտնվող բնակիչների տարհանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am