Պատմության հետագծով  

Armenpress 10:10, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1942 թ. նոյեմբերի 22-ին ծնվել է Լեոնիդ Ազգալդյանը՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս (զոհվել է 1992 թ.)։

-1861 թ. նոյեմբերի 22-ին ծնվել է Դանիել Բեկ-Փիրումյանը՝ հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս (մահ.՝ 1921 թ.)։

-1873 թ. նոյեմբերի 22-ին ծնվել է Հակոբ Մանանդյանը՝ հայ նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ.՝ 1952 թ.)։

-1963 թ. նոյեմբերի 22-ին Դալաս քաղաքում սպանվեց ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին (ծնվ.՝ 1917 թ.)։

-1986 թ. նոյեմբերի 22-ին Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը։

-1988 թ. նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով Ապրիլի 24-ը հայտարարվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր եւ համարվեց ոչ աշխատանքային օր։

-1993 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանում շրջանառության մեջ մտավ հայկական դրամը։

-2005 թ. նոյեմբերի 22-ին Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր դարձավ կին՝ Անգելա Մերկելը։

-1897 թ. նոյեմբերի 22-ին ծնվել է Աստղիկ Երամյանը՝ հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961), Լեւոն Երամյանի կինը:

-1902 թ. նոյեմբերի 22-ին ծնվել է Հայկ Աբաղյանցը՝ հայազգի խորհրդային ջերմատեխնիկ (մահ.՝ 1964 թ.):

-1903 թ. նոյեմբերի 22-ին ծնվել է Հենրի Գաբրիելյանը՝ հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963), (մահ.՝ 1981 թ.)։

-1901թ. նոյեմբերի 22-ին մահացել է Ղեւոնդ Ալիշանը՝ հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։

-1965 թ. նոյեմբերի 22-ին մահացել է երգիծաբան, գրող Լեռ Կամսարը:

-1997 թ. նոյեմբերի 22-ին մահացել է Հրաչյա Հովհաննիսյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Հայրական երգ» գրքից «Աշուն թագուհին» բանաստեղծությունների շարքի եւ «Արեւոտ կղզու երգը» բանաստեղծությունների շարքի համար):

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am