Թբիլիսիում զինված տղամարդը պատանդներ է վերցրել կազմակերպության գրասենյակում

Armenpress 18:12, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում անհայտ անձը հրազենով մտել է միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակ և պատանդներ վերցրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը:

Նշվում է, որ տղամարդը ներխուժել է Ծերեթելի պողոտայում գտնվող կազմակերպության շենք, այժմ այն շրջափակված է ոստիկանության զորքերով: Նախնական տվյալներով ՝ շենքում կան նաև այլ մարդիկ։ Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am