Ոստիկանությունը բերման է ենթարկել  Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին և Հրանտ Մելիք-Շահնազարյանին

Armenpress 15:43, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին:  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիային:

Այս պահին փակ է Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկը: Քաղաքացիները փորձում են փակել նաև Բաղրամյան պողոտան:

Ոստիկաններն արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ էին փակել նաև նոյեմբերի 19-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am