Զենքի եւ տեխնիկայի մատակարարումները ռուսական բանակի համար ավելացել են 11 տոկոսով

Armenpress 14:24, 20 Նոյեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինված ուժերը տարվա սկզբից, չնայած համավարակին, 11 տոկոսով ավելի շատ զենք եւ տեխնիկա են ստացել, քան մեկ տարի առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանական կառավարման ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը:«Հաջողվել Է ոչ միայն ապահովել գործարանների եւ ձեռնարկությունների լիարժեք գործարկումը, այլեւ անցյալ տարվա համեմատությամբ 11 տոկոսով ավելացնել զորքերին մատակարարվող սպառազինության, ռազմական եւ հատուկ տեխնիկայի քանակը»,-ասել Է Միզինցեւը՝ հանդես գալով նոյեմբերի 20-ին կայացած խորհրդաժողովում:Դրան հաջողվել Է հասնել արդյունաբերության ու առեւտրի նախարարության եւ Ռոսպոտրեբնադզորի հետ զինվորականների համատեղ աշխատանքի շնորհիվ:Նրա խոսքով՝ այդ տարի տեղավորել, ջրարկվել եւ ռազմածովային նավատորմի կազմում ընդունվել Է 35 սուզանավ եւ վերջրյա նավ, «ինչը 1,3 անգամ ավելացրել Է նավատորմի ժամանակակից մարտական միավորների բաժինը 19 թվականի համեմատությամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am