Իրինա Ղափլանյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից

Armenpress 12:20, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Օրեր առաջ Ղափլանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am