Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը

Armenpress 10:34, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի վերահսկման առաջադրանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, պատասխանատվության հյուսիսային և հարավային գոտիներում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը և հրադադարի վերահսկումը ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է 23 դիտակետերում:

Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում մեկնարկել են խաղաղ կյանքը վերականգնելու աշխատանքները:

Նշվում է, որ քաղաքում շարունակվում են ճանապարհային շարժի, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի տների էլեկտրամատակարարման և ջրամատակարարման վերականգման աշխատանքները: Աշխատում են խանութները, վարսավիրանոցները, կարգավորվել է քաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը և հաղորդակցությունը հեռու բնակավայրերի հետ:  

Քաղաքային հացի փուռն ամբողջ հզորությամբ սկսել է աշխատել: Ստեփանակերտում ալյուրի և պարենային այլ ապրանքների մատակարարման ընդհատումներ չկան: Իրականացվում են հացի մատակարարումներ մոտակա բնակավայրեր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am