ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ ներկա իրավիճակը

Armenpress 14:10, 19 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ,  19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նոյեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևիին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը, տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am