Ոստիկանությունը զբաղվում է փողոցը փակած ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկելու հարցով

Armenpress 14:00, 19 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը զբաղվում է Ամիրյան-Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում փողոցը փակած ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկելու հարցով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: Այս պահին փակ են Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկը և Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց հատվածը:

Քաղաքացիներ են հավաքված նաև Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am