Փախստականների հերթական խումբը ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ

Armenpress 10:56, 19 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից նոյեմբերի 18-ին Արցախ է վերադարձել ևս 936 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևանից 23 ավտոբուս է ժամանել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի, ինչպես նաև ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից սկսած Ստեփանակերտ է վերադարձել 2.6 հազար մարդ, որոնք նախկինում լքել էին իրենց տները:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am