ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին. նախարար

Armenpress 21:49, 18 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2425 զոհված զինծառայողի մարմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր դատաբժշկական ծառայությունը, երեկ երեկոյան տվյալներով, փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այդ դիերից չճանաչված է մոտ 250-ը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այս պահը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1586 զինծառայողի անուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am