Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Armenpress 16:44, 18 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

2019 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am