«Ավրորա»-ն սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ ուղղված Արցախի բնակչությանը

Armenpress 15:55, 18 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին եւ մեծահասակներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն 2020 թ. նոյեմբերի 18-ին:

«Բացի այդ, «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին եւ վիրավորներին Արցախի եւ Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել info@auroraprize.com էլեկտրոնային հասցեին:

Նախագծերի չափանիշներն ու մանրամասները կհստակեցվեն, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am