Վրաստանի Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

Armenpress 09:21, 18 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05։26-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.0 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am