16 կուսակցությունների հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք

Armenpress 19:41, 16 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մասնակիցները նաև նախատեսում են շարժվել դեմի Արտաքին գործերի նախարարության շենք, որտեղ հայտարարություն կանեն՝ ուղղված դիվանագետներին:

16 կուսակցությունների ներկայացուցիչները հանրահավաքին ներկայացրել են Հայաստանում ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը: 16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին,12-ին և 13-ին:

                                                                                                                           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am