ՌԴ նախագահը Լավրովին հանձնարարել է ԼՂ-ում իրավիճի մասին տեղյակ պահել միջազգային կազմակերպություններին

Armenpress 18:35, 13 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հանձնարարել է ԵԱՀԿ և միջազգային կազմակերպությունների գործընկերներին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակչությանը խաղաղ կյանքի վերադարձնելը շատ կարևոր է և արդիական: Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում  բարդ հումանիտար իրավիճակ է, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ և մշակութային օբյեկտներ:

ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևին խնդրել է զեկուցել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լրացուցիչ օգնություն տրամադրելու հնարավորության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am