Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել

Armenpress 20:57, 12 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից դուրս գալուց հետո Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը կայացրել է արդարացի որոշում:

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է նոյեմբերի 12-ին: Նա կասկածվում է ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) եւ 307.1 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը) հոդվածներով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am