Վահրամ Պողոսյանը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրել է չշտապել և չհանել գույքը իրենց տներից

Armenpress 22:48, 11 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրել է ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը իրենց տներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պողոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, Արցախի Հանրապետության կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է Պողոսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am