Ռուսաստանն առեւտրի ներկայացուցչություն է հիմնել Սիրիայում

Armenpress 15:50, 11 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն առեւտրի ներկայացուցչություն Է հիմնել Սիրիայում. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի համապատասխան որոշումը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2020 թվականին Դամասկոսում հիմնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՌԴ-ի առեւտրի ներկայացուցչություն»,-ասվում Է փաստաթղթում:

Նշվում Է, որ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը հանձնարարվել Է հաստատել առեւտրի ներկայացուցչության կառուցվածքը եւ հաստիքացուցակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am