Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները

Armenpress 21:56, 10 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները հասարակական-քաղաքական տարբեր ուժերի, մտավորականության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահն նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանի, նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլի և վերջին զարգացումների շուրջ:

Զրուցակիցներըը մտահոգություն են հայտնել ստորագրված փաստաթղթի, երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ, խոսել միասնական և համախմբված լինելու անհրաժեշտության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am