Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ

Armenpress 01:07, 10 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։ Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am