Բաղդադում զինված հարձակման հետևանքով 11 զոհ կա

Armenpress 15:56, 9 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված զինված հարձակման հետևանքով մահացել է 11 անձ։ Ըստ Իրաքի անվտանգության ծառայության հայտնած տեղեկությունների՝ հարձակումը իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, սակայն «Իսլամական պետությունը» դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Զինված հարձակումն ուղղված է եղել Բաղդադի արևմուտքում ալ-Ռըդվանիեի շրջանում գտնվող սուննի Հաշդ ալ-Հաշիդ ուժերի դեմ: Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, պայթյունի հետևանքով մահացել է «Հաշդ ալ-Ասաիրի» ուժերի 5 անդամ և 6 քաղաքացիական անձ։

Մերի Վարդումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am