Հայկական կողմն ադրբեջանական ևս մեկ ԱԹՍ է խոցել

Armenpress 12:11, 9 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան հայկական կողմը ևս մեկ ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության կողմից մինչ օրս հրապարակված տվյալների համաձայն` սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմում ադրբեջանական կողմը կորցրել է ընդհանուր առմամբ 264 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ և ունեցել է մարդուժի 7 630 կորուստ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am