Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նահանջում են. WarGonzo

Armenpress 14:46, 8 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական WarGonzo նախագիծը հայտնում է Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի նահանջի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը գրում  է նաև, որ ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածից նախագծի աղբյուրները հայտնում են, որ Մարտունիից ոչ հեռու Արցախի պաշտպանության բանակին հաջողվել է խոցել  հակառակորդի ինքնաթիռ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am