Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել ադրբեջանցիների համար. Վահրամ Պողոսյան

Armenpress 11:01, 7 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հերքում է գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին ադրբեջանական հերթական կեղծ լուրերը:  «Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Պողոսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հրապարակել էր լուսանկար Շուշիում անցկացվող հանդիպումից, որին ներկա էր նաև Սեյրան Օհանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am