Թուրքիայում քաղաքական հետապնդումները շարունակվում են. Դիարբեքիրում 26 ուսուցիչ բերման է ենթարկվել

Armenpress 20:23, 6 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Հանրապետության Դիարբեքիր քաղաքում բերման է ենթարկվել  26 ուսուցիչ։

«Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Կրոնոս» լրատվական կայքին հաղորդում է, որ Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազության կողմից նոյեմբերի 6-ին  բերման են ենթարկվել  Կրթության և գիտության աշխատողների միության 26 անդամ ուսուցիչներ։ Ուսուցիչներին բերման ենթարկելիս ոստիկանները խուզարկել են նրանց սենյակները։

Համապատասխան մարմինների կողմից չի ներկայացվել ուսուցիչներին բերման ենթարկելու որևէ պատճառ։ Ըստ Կրթության և գիտության աշխատողների միության ենթադրությունների՝ ուսուցիչները բերման են ենթարկվել սոցիալական  ցանցերում գրառումների և ժողովրդավարական միջոցառումներին մասնակցելու համար։

Դիարբեքիրը լինելով քրդաբնակ, տարբերվում է մնացած քրդաբնակ քաղաքներից։ Այստեղ, չնայած թուրքական քաղաքական հետապնդումներին, քուրդ բնակչությունը ամեն րոպե պայքարում է իր ազգային դիմագիծն ու իրավունքները պահպանելու համար։

Պատրաստեց՝ Գայանե Կիրակոսյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am