Փարիզի մոտակայքում բերման են ենթարկել դանակով զինված տղամարդու

Armenpress 14:46, 6 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզից ոչ հեռու գտնվող Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում գտնվող դպրոցի շրջակայքում դանակով զինված տղամարդու են բերման ենթարկել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տեղակալը:

Հոկտեմբերի 16-ին չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել և ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել Է, որ հարձակվողը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին, ուներ չեչենական ծագում և փախստականի կարգավիճակ էր ստացել Ֆրանսիայում: Ուսուցչի վրա հարձակվողը վերջին 12 տարում ապրել է Ֆրանսիայում, դա հաստատել է ֆրանսիական կողմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am